Ավիատոմսերի որոնման, ամրագրման և վաճառքի համակարգ
Եվրոտուր ընկերությունը ստեղծել է Aviatomser.info նախագիծը` նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել աշխարհում լայն տարածում գտած ավիատոմսերի վաճառքի օնլայն համակարգերը: Aviatomser.info-ն հանդիսանում է ավիատոմսերի վաճառքի որոնողական համակարգ, որը հաշված վայրկյանների ընթացքում մշակում և տրամադրում է 728 ավիաընկերությունների առաջարկները` լավագույն երթուղիներով և ամենամատչելի տարբերակներով: Aviatomser.info-ն ինտեգրացված է ավիատոմսերի վաճառքի 5 ամենատարածված համակարգերի հետ (Gabriel, Amadeus, Sirena, Sebr, Galileo) և համաgործակցում է ռուսական, եվրոպական և ամերիկյան շուրջ 40 ավիագործակալությունների հետ: Aviatomser.info ավիատոմսերի որոնողական համակարգը հնարավորություն է տալիս որոնել ամենամատչելի և հարմար տարբերակները ոչ միայն ֆիքսված ամսաթվերով, այլ նաև եռօրյա միջակայքում:
Մեր միջոցով կարող եք նաև ժամանակին տեղեկանալ տարբեր ավիաընկերությունների կողմից իրականացվող ակցիաների մասին:
Մի քանի օգտակար ցուցում Aviatomser.info-յի միջոցով ավիատոմսերի պատվիրման և ամրագրման համար
- Ամրագրեք ավիատոմսեր մեկնումից առնվազն 2-3 ամիս առաջ: Որքան շուտ զբաղվեք ավիատոմսերի ամրագրմամբ, այնքան ավելի մատչելի արժեքով կարող եք դրանք ձեռք բերել:
- Ավիատոմսերի օնլայն ամրագրման համար օգտագործեք Visa կամ Master կրեդիտ քարտեր: Ինտերնետի միջոցով ավիատոմսերի ամրագրումը բացարձակ ապահով գործընթաց է. ամենակարևորը ոչ մի դեպքում չհայտնել այլ անձանց կրեդիտ քարտի տվյալները:
- Երկկողմանի ավիատոմսի պատվիրումն ավելի մատչելի է: Ավելի հաճախ միակողմանի ավիատոմսի արժեքը գրեթե չի տարբերվում երկկողմանիի արժեքից:
- Աշխատեք ամրագրել ավիատոսեր երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերի համար: Այդ օրերի համար պատվիրված ավիատոմսերն կարող եք ձեռք բերել ավելի մատչելի արժեքներով, քան հանգստյան կամ կիրակի օրերի համար:
- Փորձեք որոնել ավիատոմսեր թռիչքին մոտակա օրերի համար: Շատ հավանական է, որ մոտ օրերի համար պատվիրված ավիատոմսն ավելի մատչելի լինի:
- Փորձեք փոխել մեկնումի կամ ժամանման քաղաքը: Հաճախ այնպես է ստացվում, որ ավելի հարմար է ավիատոմս պատվիրել դեպի հարևան քաղաք, իսկ այցելության քաղաք հասնել վերգետնյա փոխադրամիջոցով:
- Որպեսզի կարողանաք ավելի մատչելի ավիատոմս ձեռք բերել, պարբերաբար հետևեք ավիաընկերությունների առաջարկներին:
- Ավիատոմսի համար պետք է վճարում կատարել ամրագրման պահից սկսած 24 ժամյա ժամկետում:Հակառակ դեպքում ամրագրումը չեղյալ կհայտարարվի:
- Ավիատոմսերի վերադարձի կամ վերաամրագրման համար դիմեք այն գործակալությանը, որտեղ դրանք պատվիրել եք: Ի դեպ, որքան շուտ այդ մասին տեղեկացնեք, այնքան ավելի լավ: Գործակալության կոնտակտային տվյալները կարող եք գտնել ամրագրման նամակ-հաստատման մեջ:
- Ոչ մի դեպքում ամրագրում մի կատարեք կասկածելի կայքերից: Aviatomser.info որոնողական համակարգը շատ ուշադիր է գործընկերների ընտրության հարցում և երաշխավորում է իր բոլոր գործընկերների վստահելիությունը:
|