Ապահովագրություն

Անտիքս ընկերությունը անկախ ապահովագրական գործակալություն է, որը 3 տարուց ավելի է ինչ ներկայանում է որպես ՀՀ ապահովագրական շուկայի անդամ:Մենք առաջարկում ենք իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ապահովագրության բոլոր տեսակները, այդ թվում` Կասկո և Ապպա ավտոապահովագրություն: 

     

Մեքենաների
ապահովագրություն

  Բժշկական 
 ապահովագրություն 
 Գույքի  
ապահովագրություն   
Դժբախտ պատահարի   
ապահովագրություն

 

Ճանապարհորդական ապահովագրություն


Այս բաժնում Դուք կգտնեք առավել մանրամասն և ակտուալ տեղեկություն Ճանապարհորդական ապահովագրության մասին:

Շենգենյան համաձայնագրի երկրներ մեկնողների համար ճանապարհորդական ապահովագրությունը պարտադիր է: Այլ երկրներ մուտք գործելու համար այդպիսի ապահովագրությունը կարող է խիստ անհրաժեշտ չլինել, սակայն գրեթե միշտ ձեռք է բերվում:

Ապահովագրական ապրանքի նկարագրում`

Արտերկիր մեկնողների բազմակի ուղևորությունների տարեկան ապահովագրությունը (բիզնես քարտ)`

-         նախատեսված է նրանց համար, ովքեր պարբերաբար մեկնում են արտերկիր,

-         տրամադրում է ապահովագրություն անսահմանափակ թվով ուղևորությունների համար մեկ տարվա ընթացքում,

-         գործում է յուրաքանչյուր ուղևորության առաջին 90 օրերի ընթացքում,

-         գործում է բոլոր երկրներում:

Միանգամյա ապահովագրությունը արտասահման մեկնողների համար

-         նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր արտասահմանում լինում են ոչ հաճախ կամ մեկնում են արտասահման երկար ժամանակահատվածով (ավելի քան 3 ամիս) և այդ ժամանակահատվածում գտնվում են այնտեղ անընդմեջ,

-         տրամադրում է ապահովագրություն միայն մեկ ուղևորության համար,

-         ուղևորության տևողությունը 3 օրից - 1 տարի,

-         գործում է ցանկացած ընտրված երկրում:

Ապահովագրական պատահարներ և աջակցության ծառայություններ

-         բժշկական օգնություն հիվանդությունների կամ դժբախտ պատահարների դեպքում,

-         անհետաձգելի ատամնաբուժական օգնություն,

-         տեղափոխում հիվանդությունների կամ դժբախտ պատահարնների դեպքում,

-         շտապ բժշկական հայրենադարձություն դեպի անձի մշտական բնակության վայր,

-         հայրենադարձություն հիվանդությունների կամ դժբախտ պատահարների պատճառով մահվան դեպքում,

-         շտապ հաղորդագրությունների փոխանցում,

-         հարազատի մեկնում ,

-         չնախատեսված վերադարձ,

-         դեղորայքի առաքում,

Ապահովագրական արժեքը կախված է այցելության երկրից, ուղևորության տևողությունից,  ապահովագրական ծածկույթից և ապահովագրական ծրագրից:  

Արտերկիր մեկնողների համար ապահովագրությունը չի գործում`

-         բնակության երկրում:

 

Անկախ դիրքորոշումը մեզ թույլատրում է օբյեկտիվ գտնվել ապահովագրական ընկերության ընտրության հարցում` հաճախորդներին ապահովագրական ռիսկերից զերծ պահելու համար: Ապահովագրական շուկայում կուտակած մեծ փորձը մեզ օգնում է ճիշտ պատկերացում կազմել ապահովագրական գործընկերոջ վարկանիշի, ծառայությունների որակի և ոչ պակաս կարևոր այլ չափանիշների վերաբերյալ: Ընկերության գործունեությունը ուղղված է առաջին հերթին ապահովադիրների շահերի և իրավունքների պաշտպանությանը:

Մենք համագործակցում ենք Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ և Ձեզ առաջարկում ենք ապահովագրական ծառայությունների ողջ սպեկտրը:

 

 

 

 

Ապահովագրական գործակալության միջոցով ապահովագրական պայմանագրերի կնքման առավելությունները:

- Գործակալությունը ներկայանում է որպես ապահովագրողի ներկայացուցիչ, այդ իսկ պատճառով ջանում է բավարարել իր հաճախորդների բոլոր պահանջները:
 
- Գործակալությունը շահագրգիռ է  հաճախորդերին տրամադրել շահավետ պայմաններով գործարքներ: Գործակալությունը տրամադրում է հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն:
 
- Գործակալությունը մշտապես հետևում է ապահովագրական շուկային, տիրապետում է տեղեկատվության ողջ ծավալին և կարող է անհատական օպտիմալ ապահովագրական պայմաններ մշակել հաճախորդի համար:
 
- Գործակալության կողմից տրվող ապահովագրության գները ընկերության սահմանված գնից բարձր չեն:
 
- Գործակալությունը միշտ կարող է ճիշտ խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին վիճելի հարցերի և իրավիճակների վերաբերյալ:
 
 
 
Մեր կողմից առաջարկվող ԱՊՊԱ- յի գնացուցակը
 
 


 контакты
пожалуйста подождитезапрос обрабатывается
aa32