Ապահովագրություն
Անտիքս ընկերությունը անկախ ապահովագրական գործակալություն է, որը 3 տարուց ավելի է ինչ ներկայանում է որպես ՀՀ ապահովագրական շուկայի անդամ:Մենք առաջարկում ենք իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ապահովագրության բոլոր տեսակները, այդ թվում` Կասկո և Ապպա ավտոապահովագրություն:
Մեքենաների |
Բժշկական ապահովագրություն |
Գույքի ապահովագրություն |
Դժբախտ պատահարի ապահովագրություն |
Ճանապարհորդական ապահովագրություն
Այս բաժնում Դուք կգտնեք առավել մանրամասն և ակտուալ տեղեկություն Ճանապարհորդական ապահովագրության մասին:
Շենգենյան համաձայնագրի երկրներ մեկնողների համար ճանապարհորդական ապահովագրությունը պարտադիր է: Այլ երկրներ մուտք գործելու համար այդպիսի ապահովագրությունը կարող է խիստ անհրաժեշտ չլինել, սակայն գրեթե միշտ ձեռք է բերվում:
Ապահովագրական ապրանքի նկարագրում`
Արտերկիր մեկնողների բազմակի ուղևորությունների տարեկան ապահովագրությունը (բիզնես քարտ)`
- նախատեսված է նրանց համար, ովքեր պարբերաբար մեկնում են արտերկիր,
- տրամադրում է ապահովագրություն անսահմանափակ թվով ուղևորությունների համար մեկ տարվա ընթացքում,
- գործում է յուրաքանչյուր ուղևորության առաջին 90 օրերի ընթացքում,
- գործում է բոլոր երկրներում:
Միանգամյա ապահովագրությունը արտասահման մեկնողների համար
- նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր արտասահմանում լինում են ոչ հաճախ կամ մեկնում են արտասահման երկար ժամանակահատվածով (ավելի քան 3 ամիս) և այդ ժամանակահատվածում գտնվում են այնտեղ անընդմեջ,
- տրամադրում է ապահովագրություն միայն մեկ ուղևորության համար,
- ուղևորության տևողությունը 3 օրից - 1 տարի,
- գործում է ցանկացած ընտրված երկրում:
Ապահովագրական պատահարներ և աջակցության ծառայություններ
- բժշկական օգնություն հիվանդությունների կամ դժբախտ պատահարների դեպքում,
- անհետաձգելի ատամնաբուժական օգնություն,
- տեղափոխում հիվանդությունների կամ դժբախտ պատահարնների դեպքում,
- շտապ բժշկական հայրենադարձություն դեպի անձի մշտական բնակության վայր,
- հայրենադարձություն հիվանդությունների կամ դժբախտ պատահարների պատճառով մահվան դեպքում,
- շտապ հաղորդագրությունների փոխանցում,
- հարազատի մեկնում ,
- չնախատեսված վերադարձ,
- դեղորայքի առաքում,
Ապահովագրական արժեքը կախված է այցելության երկրից, ուղևորության տևողությունից, ապահովագրական ծածկույթից և ապահովագրական ծրագրից:
Արտերկիր մեկնողների համար ապահովագրությունը չի գործում`
- բնակության երկրում:
Անկախ դիրքորոշումը մեզ թույլատրում է օբյեկտիվ գտնվել ապահովագրական ընկերության ընտրության հարցում` հաճախորդներին ապահովագրական ռիսկերից զերծ պահելու համար: Ապահովագրական շուկայում կուտակած մեծ փորձը մեզ օգնում է ճիշտ պատկերացում կազմել ապահովագրական գործընկերոջ վարկանիշի, ծառայությունների որակի և ոչ պակաս կարևոր այլ չափանիշների վերաբերյալ: Ընկերության գործունեությունը ուղղված է առաջին հերթին ապահովադիրների շահերի և իրավունքների պաշտպանությանը:
Մենք համագործակցում ենք Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների հետ և Ձեզ առաջարկում ենք ապահովագրական ծառայությունների ողջ սպեկտրը:
Ապահովագրական գործակալության միջոցով ապահովագրական պայմանագրերի կնքման առավելությունները: